Չավի. «Եթե «Բարսելոնան» հաղթի Եվրոպա Լիգայում, դա ճանապարհ կբացի դեպի ՉԼ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի առջև դրված գլխավոր նպատակի մասին: Վաղը կատալոնացիները Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կմրցեն «Գալաթասարայի» հետ։

«Մեզ համար գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգա դուրս գալն է։ Այժմ մենք Եվրոպայի Լիգայում ենք և եթե հաղթենք, դա մեզ կտա Չեմպիոնների Լիգա մտնելու հնարավորություն: Մենք շատ ուրախ ենք, անգամ եթե սա Եվրոպայի Լիգան է։ Մենք իսկապես անհամբերությամբ սպասում ենք վաղվա հանդիպմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:

«Գալաթասարայ» – «Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 17-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։ Առաջին հանդիպումը ոչ-ոքի էր ավարտվել (0:0):