«Կրասնոդարի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի 2-3 անգամ կրճատմանը

«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել եվրոպական բանկերում ռուսական հաշիվների արգելափակման պատճառով։ Այդ պատճառով խաղացողներին առաջարկվել է վերանայել պայմանագրերի պայմանները:

Ֆուտբոլիստներն ընդառաջել են ղեկավարության խնդրանքին. ոմանց աշխատավարձը կրճատվել է 2 անգամ, որոշների համար՝ 3։ Թե որքան ժամկետով են նախատեսված այս փոփոխությունները, դեռևս հայտնի չէ, հայտնում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով «Կրասնոդարից» հեռացել են գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, ինչպես նաև ակումբի բոլոր լեգեոներները՝ Վանդերսոնը, Կայոն, Էրիկ Բոթհեյմը, Քրիստիան Ռամիրեսը, Ջոն Կորդոբան, Վիկտոր Կլասոնը, Ռեմի Կաբելան և Գժեգոժ Կրիխովյակը։