Յուրգեն Կլոպը խոսել է թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի առողջական վիճակի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի առողջական վիճակի մասին։
«Մոհամեդը  պինդ տղա է: Այդ առումով մեր բախտը բերել է։ Կարծում եմ, որ նա շուտով պատրաստ կլինի մարզվելու»,- Sky Sports-ին հայտնել է Կլոպը։
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Արսենալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։15-ին։
Սալահը 2017 թվականին «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից»։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 26 խաղի՝ խփելով 20 գոլ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում։