Մարիո Գյոթսեն ասել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան

ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոթսեն ցանկություն է հայտնել ուժերը փորձել Իտալիայում, Իսպանիայում կամ Անգլիայում։

«Ես միշտ ցանկացել եմ հաղթել Չեմպիոնների Լիգայում, և դեռ ցանկանում եմ հասնել այդ նպատակին։

Հիմա ցանկանում եմ հանդես գալ Եվրոպայում ամենաբարձր մակարդակով։ Ինձ համար առավել նախընտրելի տարբերակներն են Իտալիան կամ Իսպանիան։

Անգլիան բավական հզոր առաջնություն է, ուստի ես դեմ չեմ լինի խաղալ, նաև այնտեղ»,- Goal-ի խոսքերն է մեջբերում Գյոթսեն:

Գյոթսեն ՊՍՎ-ում է 2020 թվականի հոկտեմբերից։ 2021/22 մրցաշրջանում գերմանացին թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։