Կառլո Անչելոտտի. «Ես պարտվել եմ ՉԼ-ի եզրափակչում՝ հաղթելով 3-0 հաշվով, հուսով եմ, որ դա այլևս չի կրկնվի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի հավատում, որ Լա Լիգայում տիտղոսի համար պայքարն ավարտված է։

Մադրիդի «Ռեալը» 28 խաղում 66 միավորով առաջինն է Իսպանիայի առաջնությունում։ Երկրորդը «Սևիլիան» է՝ 56 միավորով:

«Ոչինչ չի փոխվել. Մենք առավելություն ունենք, և դա լավ է:

Կարծում եմ, որ մենք լավ ենք գործում և լավ մարզավիճակում ենք, պետք է մտածենք կիրակի օրը «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթանակի մասին, այսքանը:

Ես պարտվել եմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ հաղթելով 3-0 հաշվով։ Հուսով եմ, որ դա այլևս չի կրկնվի»,- ասել է Անչելոտտին։

Հիշեցնենք, որ 2005 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Անչելոտտիի գլխավորած «Միլանը» առաջին խաղակեսում հաղթելով, արդյունքում պարտվեց անգլիական «Լիվերպուլին»։