«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա թիմից, թվիթերյան իր էջում գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը նախատեսում է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ 35-ամյա ռմբարկուն ցանկանում է խաղալ Իսպանիայի առաջնությունում
Այս մրցաշրջանում Կավանին մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: