ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հակված է փարիզյան ակումբից հեռանալուն

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից, պնդում է AS-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում է թիմից հեռանալու հնարավորությունը «Բորդոյի» հետ Լիգա 1-ի հանդիպումից (3:0) հետո , որի ժամանակ ՊՍԺ-ի երկրպագուները սուլել և վիրավորել են նրան:

Բացի այդ, հարձակվողի որոշման վրա կարող է ազդել այն, որ ֆրանսիական ակումբը նրան չի պահի թիմում, եթե 29-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ հետաքրքիր առաջարկ ստանա։ Սակայն նշվում է, որ պոտենցիալ գնորդների համար խոչընդոտ է հանդիսանում Նեյմարի բարձր աշխատավարձը: