Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Մարկ-Անդրե տեր Շտեգենին անվանել է աշխարհի լավագույն դարպասապահ։
«Նա Նոյերի էվոլյուցիան է, ունի անհատականություն և չի վախենում ոտքերով խաղի ժամանակ սխալվելուց:
Ֆուտբոլի իմ տեսանկյունից Տեր Շտեգենն այժմ աշխարհի լավագույն դարպասապահն է»,- ասել է «Ռոմայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը DAZN-ին: