Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Մեսսիի և Նեյմարի հասցեին ուղղված քննադատությունների մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն քննադատությունների ֆոնին աջակցել է հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Նեյմարին:

Փարիզյան ակումբի երկրպագուները Լիգա 1-ի «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ (3:0) վիրավորել են իրենց թիմի ֆուտբոլիստներին։

«Դա անարդարացի է: Մենք բոլորս ենք արժանի երկրպագուների զայրույթին, այլ ոչ միայն Մեսսին ու Նեյմարը։

Մենք թիմ ենք, իսկ նրանք մոլորակի երկու լավագույն խաղացողներն են։ Ուստի նրանց պետք է հարգել։ Նրանք ծառայում են թիմին։ Պարտվում և հաղթում է ամբողջ թիմը»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Le10sport-ը: