Չավի. «Օբամեյանգը երկնքից պարգև է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գոհ է թիմի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի ցուցադրած խաղից:

«Օբամեյանգը պարգև է երկնքից: Նա ֆուտբոլիստ է, ով միշտ լավ մարզավիճակում է, շատ արագ է հարմարվում նոր պայմաններին։

Օբամեյանգը գոլեր է խփում, ստեղծում, շարժվում: Ինձ համար մեծ պատիվ է մարզել նրան, Պյեռն օրինակ է մյուս խաղացողների համար»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում As-ը: