Պրեմիեր Լիգայի կանոնակարգը կարող է փոխվել

Պրեմիեր Լիգայում կրկին կարող է վերականգնվել մեկ խաղում 5 փոխարինում կատարելը թույլատրող կանոնը:

Հունիսին այս հարցը կքննարկվի Լիգայի ակումբների ընդհանուր ժողովում, հայտնում է Daily Mail-ը։

Բացի այդ, Պրեմիեր Լիգայի ավագները երեքշաբթի օրը կքննարկեն հինգ փոխարինման ներդրման հարցը:

Միաժամանակ, ավելի թույլ ակումբները կարող են դեմ քննարկել այս նախագծին։

Նրանք կարծում են, որ 5 փոխարինում կատարելու հնարավորությունը անարդարացիորեն առավելություն կտա ավելի հարուստ ակումբներին։