«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ա Սերիայի 29-րդ տուրի «Ուդինեզեի» հետ գրանցած խաղի արդյունքը (1:1)
«Երբ խաղավերջում գոլ խփեցինք մտածեցի, որ մենք դեռ 2-3 րոպե ունենք հաղթանակի հասնելու համար:
Հանդիպումը անցավ կոշտ և համառ պայքարում. ինձ թվում է, որ եթե ավելի շուտ գոլ խփեինք, խաղը կփոխվեր, բայց ցավոք դա տեղի չունեցավ։
Առաջնությունում մեր անպարտելի հանդիպումների շարքը հասավ 8 հանդիպման՝ 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի։
Մենք կշարունակենք պայքարը»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն։