Դանիել Օլմո. «Չավին ինձ համար իսկական օրինակ է, նա լեգենդ է»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն կիսվել է իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի մասին իր կարծիքով։

«Չավին ինձ համար իսկական օրինակ է. Նա լեգենդ է։ Այն, ինչ նա արեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի համար, անհավանական էր:

Այժմ Չավին սկսում է իր ճանապարհը որպես մարզիչ։ Ես շատ ուրախ եմ նրա համար։

Երբ Չավին ասում է, որ ես ուժեղ մարդ եմ և կարող եմ շատ բան անել խաղադաշտում, նշանակում է, որ լավ մարզավիճակում եմ։

Նման հայտարարություններն ինձ համար պատվաբեր են»,- ասել է Օլմոն։