«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին։
«Անկասկած, ես կմնամ «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Պետք է մտածել թիմի խաղի և արդյունքների մասին։
Մենք հաստատ գիտենք, որ ակումբը վաճառվում է, երբ վաճառքը տեղի ունենա, ամեն ինչ ավելի հանգիստ կլինի։ Այդ ամենը չի ազդի իմ ապագայի վրա»,- Տուխելի խոսքերն է մեջբերում TMW-ն։