Անխել Դի Մարիան ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է հեռանալ թիմից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա արգենտինացին հետաքրքրված է «Բենֆիկա» վերադարձով, որի կազմում  արդեն խաղացել է 2007-ից 2010 թվականներին։

2021/22 մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: