«Չելսիի» տեխնիկական տնօրեն Պետր Չեխը խոստովանել է, որ ակումբը լուրջ խնդիրներ ունի, որոնք կասկածի տակ են դնում ընթացիկ մրցաշրջանն ավարտելու հեռանկարը։
Ավելի վաղ ակումբի հաշիվները արգելափակվել էին «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի՝ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ներգրավվելու պատճառով։
«Ակումբը ծանր վիճակում է. Այժմ իրավիճակը դուրս է վերահսկողությունից։ Հույս ունենք, որ կկարողանանք ավարտել մրցաշրջանը»,- Չեխի խոսքերն է մեջբերում Mirror-ը։