«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է ֆուտբոլիստների ապրելակերպի մասին։
«Այո, ֆուտբոլն ունի իր արժեքները, որոնք ես չեմ հասկանում։
Դա կապված է այն դաստիարակության հետ, որը ստացել եմ, բայց քննադատություններ չեմ հնչեցնի։
Դրա փոխարեն, ես այլ ապրելակերպ եմ վարում:
Փոքրիկ քաղաքից մի տղայի համար այսքան հաջողություն գրանցելը մեծ հաղթանակ է, ես հպարտ եմ»,- ասել է Մանեն։
Մանեն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է դարձել 2016 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում սենեգալցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 25 խաղում դարձել է 12 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։