ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի թաքցրել, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա։ Այս ամռանն արգենտինացի մասնագետը կարող է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է Telefoot-ը:
Պոչետինոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին՝ կնքելով մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50-ամյա մարզիչը կհամաձայնի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը» միայն այն դեպքում, եթե զգա, որ այս պաշտոնի համար առաջնային թեկնածու է։ Անգլիական ակումբը պետք է նրան համոզի, որ նա լավագույն թեկնածուն է։
Հիշեցնենք, որ Պոչետինոն 2013-14 թվականներին Անգլիայում գլխավորել է «Սաութհեմփթոնը», իսկ 2014-19 թվականներին՝ «Թոթենհեմը»: