Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Գժեգոժ Կրիխովյակը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը կարիերան կշարունակի ԱԵԿ-ում։

Ինչպես հայտնում է WP SportoweFakty-ն՝ մոտ ժամանակներս լեհ ֆուտբոլիստը կարճաժամկետ պայմանագիր կկնքի հունական ակումբի հետ, որի ժամկետի ավարտից հետո կվերադառնա «Կրասնոդար»։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ ամռանը 32-ամյա խաղացողը համաձայնության կգա «ցլերի» հետ պայմանագրի խզման շուրջ, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կրիխովյակին չի հաջողվել համաձայնության գալ գերմանական ու իսպանական ակումբների հետ։