CHAMPIONS LEAGUE. «Լիլի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Չելսիի» դեմ խաղը

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, հայտնում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Լիլին»: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին՝ Ֆրանսիայում։

Այս մրցաշրջանում Սանշեշը բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։