«Չելսին» բրիտանական կառավարությանը խնդրել է վերացնել տրանսֆերներային արգելքը

«Չելսին» Մեծ Բրիտանիայի կառավարությանը խնդրել է մեղմացնել ակումբի նկատմամբ պատժամիջոցները։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ լոնդոնյան ակումբը խնդրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը հանել ֆուտբոլիստների տրանսֆերների և պայմանագրերի երկարաձգման արգելքը, քանի որ մտավախություն ունի, որ դա կհանգեցնի թիմում պաշտպանների պակասի։

«Չելսիի» և պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետայի, Անտոնիո Ռյուդիգերի և Անդրեաս Քրիստենսենի միջև համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվ հունիսին:

Եթե ​​կառավարությունը «ազնվականներին» թույլ չտա երկարաձգել պայմանագրերը և պահպանի տրանսֆերային արգելքը, ապա լոնդոնյան ակումբը կկորցնի վերը նշված բոլոր խաղացողներին և չի կարողանա փոխարինել նրանց։