Hyundai-ը դադարեցրել է «Չելսիի» հետ գործակցությունը

«Չելսիի» հովանավոր Hyundai-ը դադարեցրել է գործակցությունը լոնդոնյան ակումբի հետ։

Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Ռոման Աբրամովիչի դեմ և արգելափակեց ռուս գործարարի ակտիվները, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբը։

«Hyundai-ը վերջին տարիներին դարձել է ֆուտբոլի գլխավոր գործընկերներից մեկը։ Ընկերությունն աջակցում է սպորտին և այն դիտարկում է որպես բարի ուժ: Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք ֆուտբոլիստներին, երկրպագուներին և մասսայական ֆուտբոլին «Չելսիի» հետ մեր գործակցության միջոցով:

Այնուամենայնիվ, ներկայիս պայմաններում մենք որոշել ենք դադարեցնել մեր մարքեթինգային և հաղորդակցական գործունեությունը ակումբի հետ մինչև հետագա ծանուցումը», – ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Հաղորդվում էր, որ հարավկորեական ավտոարտադրողի հետ գործարքը լոնդոնյան ակումբին տարեկան 10 մլն ֆունտ է բերում։