«Թոթենհեմի» դեմ խաղում հեթ-տրիկը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում 59-րդն էր

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ խաղում (3:2):

Դա պորտուգալացու առաջին հեթ-տրիկն է «կարմիր սատանաների» կազմում «Օլդ Թրաֆորդ» նրա վերադարձից հետո։

Իր կարիերայի ընթացքում 37-ամյա Ռոնալդուն ակումբային մակարդակում դարձել է 49, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ 10 հեթ-տրիկի հեղինակ։

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում 55 անգամ է ձևակերպել հեթ-տրիկ: