«Միլանի» պաշտպան Պյեր Կալյուլյուն կարող է երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ, գրում է իտալական մամուլը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիների» ղեկավարությունը գոհ է 21-ամյա ֆուտբոլիստի գրանցած առաջընթացից և նրան մինչև 2026 թվականը նախատեսված նոր համաձայնագիր կառաջարկի: Բանակցային գործընթացը կսկսվի առաջիկայում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: