«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ԱՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Թոթենհեմին» հաղթելուց (3:2) հետո մեկնաբանել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով դարձավ 3 գոլի հեղինակ:
«Սա հիանալի խաղ էր և հիանալի արձագանք մեր կողմից: Մենք գոլ խփեցինք ճիշտ պահերին, իսկ Ռոնալդուն արեց այն, ինչ անում է լավագույնս:
Խնդիրը երբեք նրա մեջ չի եղել: Մեր թիմում խաղում է պատմության լավագույն ռմբարկուն, նա չի կարող խնդիր լինել։ Այսօր նա և ամբողջ թիմը փայլուն հանդես եկան»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։