«Լացիոն» պայմանագիր է առաջարկել «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին, հայտնում է Corriere dello Sport-ը:
Հռոմեական ակումն Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձ։ Դա ավելի քիչ է, քան պաշտպանը ներկայումս վաստակում է «Միլանում», բայց ավելի բարձր, քան նրան առաջարկում են «ռոսոներիները»՝ հաջորդ մրցաշրջանի համար:
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նույնպես հավանություն է տվել Ռոմանյոլի տեղափոխությանը, քանի որ կարծում է, որ նրա տրանսֆերը «կբարելավի թիմի պաշտպանության որակը»։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Միլանի» կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսին: