Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» ռեկորդ է սահմանել է, հայտնում է Squawka-ն:
Հարձակվողը Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանում իր 20-րդ գոլը խփեց «Բրայթոնի» դեմ խաղում: Եգիպտացին դարձավ մերսիսայդյան ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշարում այդքան գոլ է խփել 4 մրցաշրջանում։
Սալահից բացի՝ միայն 5 ֆուտբոլիստ է կարողացել 20 գոլ խփել ԱՊԼ-ի 4 և ավելի մրցաշրջաններում՝ Ալան Շիրերը (7 մրցաշրջան), Սերխիո Ագուերոն (6), Թիերի Անրին (5), Հարի Քեյնը (5) և Ռուդ վան Նիստելրոյը (4):
Սալահը նաև խփեց «Լիվերպուլի» 2000-րդ գոլը անգլիական Պրեմիեր Լիգայում: