Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի մասին, ով վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում (2:0).

«Նա կարծում է, որ դա լուրջ չէ, բայց կարելի է հասկանալ, որ եթե Մո Սալահը նստում է խոտածածկին, ապա ամեն ինչ հարյուր տոկոսով կարգին չէ:

Կարծում եմ՝ նա վնասվածք էր ստացել մինչ այդ դրվագը, երբ նա հարվածեց գնդակին ու այն արգելափակվեց։ Ուզում էր խփել, արգելափակվեց: Կտեսնենք»,- ասել է գերմանացի մասնագետը BT Sport-ին։