Լուկա Մոդրիչը և «Ռեալը» չեն կարողանում համաձայնության գալ

Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը այս ամռանը կարող է հեռանալ «Ռեալից»։ Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, հայտնում է Marca-ն:

Ինքը՝ 36-ամյա խաղացողը, կցանկանար մնալ Մադրիդում, սակայն բանակցությունները շատ դժվարությամբ են ընթանում։

Կիսապաշտպանը գիտի, որ յուրաքանչյուր մրցաշրջան ղեկավարությունն իրեն 1 տարի ժամկետով նոր պայմանագիր է առաջարկելու։ Դա ակումբի քաղաքականությունն է վետերան ֆուտբոլիստների նկատմամբ:

2021/22 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Աշխարհի փոխչեմպիոնը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: