«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի մասնակցի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպմանը։
Ըստ The Sun-ի՝ իսպանացին վարակվել է կորոնավիրուսով և ստիպված կլինի բաց թողնել հանդիպումը։
Սպասվում է, որ թիմի դարպասը կպաշտպանի Դին Հենդերսոնը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«ԹոԹենհեմ» հանդիպումը կկայանա մարտի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։