«Չելսին» և Nike-ը կշարունակեն համագործակցությունը

Nike-ը մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը «Չելսիի» հետ, չնայած ստեղծված իրավիճակին:

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, ամերիկյան ընկերությունը, որը համարվում է լոնդոնյան ակումբի տեխնիկական հովանավորը, հերքել է ակումբի հետ գործող պայմանագիրը դադարեցնելու մասին ավելի վաղ տարածված լուրերը:

Հիշեցնենք, որ կողմերը համագործակցում են 2016 թվականից: Այդ ընթացքում անգլիական ակումբը ընկերությունից ստացել է  900 մլն ֆունտ ստերլինգ: