«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետի վնասվածքը կրկնվել է

«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետը կրկին ծանր վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահի մոտ ախտորոշվել է ողնաշարի ելունների կոտրվածք։ Իտալացի դարպասապահի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Մերետն արդեն ստացել էր նմանատիպ վնասվածք։

Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ բաց թողնելով 19 գնդակ։