Ուկրաինացի հայտնի մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն խոսել է Ուկրաինայում մնացած իր ընտանիքի անդամների կենսապայմանների մասին.
«Նրանց բնակավայրերում լուրջ մարտեր են ընթանում: Մայրս ու քույրս տանը ընթունել են մի քանի մարդկանց, ովքեր սարսափելի պայմաններում էին։
Բուչայում սնունդ և էլեկտրականություն չկա: Քրոջս ընկերներն արդեն հինգ օր է՝ ապրում են նկուղում։
Տարածքում ահավոր պայթյուններ են եղել։ Բուչան և շրջակա Իրպեն և Գոստոմել քաղաքները ամբողջովին ավերված են: Դա սարսափելի է»,- ասել է Շևչենկոն։