Մադրիդի «Ռեալը» բանակցություններ կսկսի Կարիմ Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կարիմ Բենզեմային, հայտնում է Sport.es-ը։

Ակումբը բանակցություններ կվարի մինչև 2024 թվականի հունիսը ֆրանսիացու գործող պայմանագրի երկարաձգման շուրջ, տեղեկացնում է աղբյուրը։

34-ամյա հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։