«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կհամաձայնի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» միայն այն դեպքում, եթե զգա, որ կարևոր է ակումբի համար, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբին անհրաժեշտ կլինի համոզել Պոչետինոյին, որ նա ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
Նշվում է, որ մարզիչը կցանկանար վերադառնալ Անգլիա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև «Այաքսը» գլխավորող Էրիկ տեն Հագին հրավիրելու տարբերակը։