Ռալֆ Ռանգնիկ. «Ես Ռոնալդուին չեմ հարցրել՝ արդյոք նա երջանիկ է Մանչեսթերում, թե ոչ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ հույս է դնում  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրա։

«Ես Ռոնալդուին չեմ հարցրել՝ արդյոք նա երջանիկ է Մանչեսթերում, թե ոչ: Նա ապաքինվել է վնասվածքից և, վերսկսել  մարզումները։

Բայց ես դեռ չգիտեմ, արդյոք նա պատրաստ է խաղալ թե ոչ: Ես հույսեր եմ կապում Կրիշի հետ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 15 գոլ։