Կառլո Անչելոտտին կատարել է Մադրիդի «Ռեալի» նախագահին տված խոստումը

Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» նախագահին խոստացել է, որ թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։

Երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, Ֆլորենտինո Պերեսը դարձավ 75 տարեկան։

Շնորհավորելով նրան՝ Անչելոտտին ասել է. «Ես ձեզ խոստանում եմ հնարավորություն տալ խաղալ քառորդ եզրափակիչում նախագահ» ասել է մարզիչը:։

Հանդիպումից հետո Պերեսը իջել է Մադրիդի «Ռեալի» հանդերձարան, որտեղ շնորհավորել է թիմի ֆուտբոլիստներին։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը շատ բուռն է նշվել։

«Մենք շատ տիտղոսներ ենք նվաճել, բայց ՊՍԺ-ի դեմ խաղից հետո հաղթանակ տոնելը նման է Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տոնելուն»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահը։