«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ում տրանսֆերը պատկանում է «Բարսելոնային», անգլիական ակումբի կազմում մասնակցած 8 խաղում 7 միավոր ունի «գոլ+գոլային փոխանցում» համակարգով։
Նախօրեին բրազիլացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Լիդսի» դեմ հետաձգված խաղում (3:0): Դա կիսապաշտպանի չորրորդ գոլն էր «Ասթոն Վիլլայի» կազմում։ 29-ամյա խաղացողը նաև 3 գոլային փոխանցում ունի իր հաշվին:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն Սթիվեն Ջերարդի թիմին միացել է այս տարվա հունվարին՝ «Բարսելոնայից»: