Պեդրին ասել է, թե «Բարսելոնային» ինչը չբավականացրեց «Գալաթասարայի» դեմ խաղում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Գալաթասարայի» հետ ոչ-ոքիից (0:0) հետո բացատրել է, թե ինչու թիմը բավական լավ չխաղաց:

«Մենք բավականաչափ արագ չէինք. գնդակն արագ չէինք տեղաշարժում: Մենք նաև պրեսինգի պակաս ունեինք։ Թեև երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի լավ գործել, բայց, այնուամենայնիվ, հիմա պետք է Թուրքիա մեկնել հաղթանակի համար»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա Ստամբուլում՝ մեկ շաբաթից՝ մարտի 17-ին։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին: