«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա Lիգայի 1/8 եզրափակչի «Գալաթասարայի» հետ առաջին հանդիպման (0:0) ընդմիջմանը զայրացել է թիմի խաղացողների վրա, հայտնում է El Chiringuito TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա մասնագետը թիմի խաղացողներին ասել է. «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում խաղալ, ապա թող ինձ հիմա ասի այդ մասին»։
Հիշեցնենք, որ ընդմիջմանը Չավին 3 փոխարինում էր կատարել. Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը և Ուսման Դեմբելեն խաղադաշտ դուրս եկան Ռոնալդ Արաուխոյի, Նիկո Գոնսալեսի և Ֆերան Տորեսի փոխարեն:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Ստամբուլում: