Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին.
«Մարդկանց քննադատությունները ինձ չեն հուզում կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ինձ քննադատում են, իրականում չեն դիտում մեր հանդիպումները, դրա համար էլ դժգոհ են։
Երբ ոմանք լսում են, թե ինչպես է լրագրողն ասում՝ «Ֆրենկի դե Յոնգը վերջերս այնքան էլ լավը չէ»,- նրանք հավատում են դրան և դա ընդունում իբրև իրողություն, թեև իրենք չեն դիտել հանդիպումը։ Այնպես որ նրանք սեփական կարծիք չունեն»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։