«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ակումբի՝ Եվրոպա Լիգայում հաղթելու հնարավորության մասին։
«Մեզ չեմ համարում մրցաշարի ֆավորիտ, կարծում եմ «Սևիլիան» ընդգծված ֆավորիտ է։
Այնուամենայնիվ մենք նույնպես հավակնում ենք հաղթանակի և պետք է ապացուցենք դա խաղադաշտում։
«Բարսելոնան» լի է լավատեսությամբ, բայց պետք է շարունակենք աշխատել։
Եվրոպա Լիգայում հաղթելը մեր երազանքն է, սակայն Լա Լիգան նույնպես կարևոր է։ Մենք երկու մրցաշարերում էլ պայքարելու ենք մինչև վերջ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։