Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ջանլուկա Վիալլին պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին:
«Այս հիվանդությունը ոչ միայն տառապանք է, այլ նաև մտորելու տեղիք է տալիս։
Կյանքի 20 տոկոսն այն է, ինչ տեղի է ունենում ներկայում, իսկ 80 տոկոսն այն, թե ինչպես է մարդը արձագանքում իրադարձություններին:
Հիվանդությունը կարող է շատ բան պատմել քո մասին, կարող է նաև հնարավորություն լինել ինչ որ բան փոխելու։
«Ես վախենում եմ մահից, բայց ինչ-որ առումով ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կատարվում մյուս կողմում», – ասել է նա։