«Չելսին» պաշտոնական հայտարարություն է տարածել

Լոնդոնի «Չելսին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում  է. «Ակումբը տեղեկացվել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։

Հաշվի առնելով, որ նա «Չելսի» ֆուտբոլային ակումբի և դուստր ձեռնարկությունների  սեփականատերն է՝ «Չելսիի» նկատմամբ կիրառվում է պատժամիջոցների նույն կարգը, ինչ պարոն Աբրամովիչի դեմ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը տրամադրել է գրավոր արտոնագիր, որը «Չելսիին» թույլ է տալիս որոշ չափով շարունակել գործունեությունը։ Այսօր մեր տղամարդկանց և կանանց թիմերը կմրցեն համապատասխանաբար «Նորվիչի» և «Վեսթ Հեմի» դեմ, և մենք մտադիր ենք Մեծ Բրիտանիայի կառավարության հետ քննարկել արտոնագրի ծավալը՝ ներառյալ արտոնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որպեսզի ակումբը կարողանա հնարավորինս ստաբիլ աշխատել:

Կդիմենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որպեսզի ցուցումներ ստանանք «Չելսի» հիմնադրամի և մեր համայնքներում նրա կարևոր աշխատանքի վրա այդ միջոցների ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ակումբը կթարմացնի տեղեկատվությունը»։