Երեկ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին դարձավ յուրահատուկ նվաճման հեղինակ՝ դառնալով պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 18 օրացուցային տարում անընդմեջ գոլ է խփում Չեմպիոնների Լիգայում։
Բենզեման մրցաշարում իր առաջին գոլը խփել է 2005 թվականին «Ռուսենբուրգի» դարպասը։