Կարիմ Բենզեման՝ Մադրիդի «Ռեալի» պատմության 3-րդ լավագույն ռմբարկու

Մարտի 9-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 3:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։

«Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կարիմ Բենզեման՝ աչքի ընկնելով 61-րդ, 76-րդ և 78-րդ րոպեներին։

Ֆրանսիացին խփած 309 գոլով շրջանցեց լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին (308) «արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում։ «Սերուցքայինների» կազմում ավելի շատ գոլ խփել են միայն Ռաուլը (323) և Կրիշտիանու Ռոնալդուն (450):

Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» կազմում խփած գոլերի թվով Բենզեման (67) առաջ է անցել Ռաուլից (66): Այս մրցաշարում մադրիդյան ակումբի կազմում ավելի շատ գոլ խփել է միայն Ռոնալդուն (105):