«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ թիմի հարձակվող Ջեյմի Վարդին վնասվածքի պատճառով կրկին դուրս է մնացել շարքից:

«Վարդին դուրս է մնացել: Ցավոք, վերջին խաղում նա վնասվածք ստացավ ու շարքից դուրս կմնա մի քանի շաբաթով, ինչը շատ ցավալի է։ Նա ծնկի վնասվածք ունի, բայց հուսով եմ, որ 3-4 շաբաթից պատրաստ կլինի։

Վարդին ցավ է զգացել խաղի հաջորդ օրը։ Սա մեծ հիասթափություն է ակումբի և նրա համար։ Հատկապես նրա համար, Ջեյմին շատ աշխատեց, որպեսզի վերադառնա խաղադաշտ»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Լեսթերի» պաշտոնական կայքը: