«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը վերադարձել է մարզումներին Պրեմիեր Lիգայի «Թոթենհեմի» հետ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չէր կարողացել օգնել «կարմիր սատանաներին» մանչեսթերյան դերբիում (1:4): Դա պայմանավորված էր խաղից առաջ պարզված կորոնավիրուսի դրական թեստով։ Այժմ մեկ այլ թեստ ցույց է տվել, որ Վարանն առողջ է։
Էդինսոն Կավանին ևս եղել է ընդհանուր խմբում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն մարզվել է առանձին՝ փորձելով վերականգնել լիարժեք մարզավիճակը: Հիշեցնենք, որ Կավանին աճուկի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ Ռոնալդուն՝ ազդրի:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Թոթենհեմը» հանդիպումը կկայանա մարտի 12-ին։