«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին մոտ է թիմից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուն։ Իտալացի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսին:
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում հայտնում է, որ «Ծեր սինյորան» 28-ամյա խաղացողին առաջարկել է նոր՝ երեքամյա պայմանագիր՝ աշխատավարձի 30 տոկոսի կրճատմամբ, սակայն այդ պայմանները չեն գոհացրել նրան:
Նշվում է, որ վինգերի գործակալը ներկայումս բանակցություններ է վարում անգլիական որոշ ակումբների հետ։
2021/22 մրցաշրջանում Բերնարդեսկին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։