Ռոման Աբրամովիչը մի քանի առաջարկ է ստացել «Չելսին» գնելու համար

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը լոնդոնյան ակումբը գնելու մի քանի առաջարկ է ստացել։

Ինչպես հայտնում է ESPN-ը՝ ռուս գործարարը մի քանի առաջարկ է ստացել, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել 3 միլիարդ ֆունտի նշագծին։ Հետաքրքրված կողմերը կարող են առաջարկներ ուղարկել գործարքն իրականացնող Raine Group առևտրային բանկին մինչև մարտի 15-ը։

Առայժմ ոչ ոք չի ցանկանում «Չելսիի» համար այնքան գումար վճարել, որքան խնդրում է Աբրամովիչը։ Պատճառներից մեկը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման բարդ նախագիծն է, որի վրա կարող է ծախսվել շուրջ 1,5 միլիարդ ֆունտ: